‘ՄԱԿ-ում ամերիկյան պատվիրակությունը կբոյկոտի Ահմադինեժադի ելույթը ‘

623

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ԱՄՆ պատվիրակությունը կլքի նիստերի դահլիճը այսօր նախատեսված՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթի ժամանակ:

«Ահմադինեժադը իր այցելությունը ՄԱԿ հերթական անգամ օգտագործելու է իր պարանոիդալ տեսությունների եւ Իսրայելի հասցեին նողկալի արտահայտությունների համար: Այդ պատճառով ԱՄՆ-ը որոշել են բոյկոտել նրա ելույթը»,- ամերիկյան դիվանագետների խոսքերն է մեջբերել France Press-ը:

Նշենք, որ, Ահմադինեժադն արդեն հասցրել է քննադատել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, եւ ընդհանրապես՝ արեւմտյան արժեքները երկուշաբթի տեղի ունեցած Գլխավոր Վեհաժողովի՝ Իրավունքի գերակայության հարցերով նիստի ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Հայաստան – Լիտվա հանդիպումը վերջինը կլինի Սարգիս Հովսեփյանի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալացի պատգամավոր Մինետտին լողազգեստների ցուցադրության է մասնակցել’