‘Մահապատժի է ենթարկվել Սոմալիում պահվող ֆրանսիացի ռազմագերին’

526

Սոմալիում «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել 2009 թվականից գերության մեջ գտնվող ֆրանսիացի ռազմական հետախույզ Դենի Ալեքսին: Խմբավորման զինյալներից մեկն այս տեղեկատվությունը հաստատել է France-Presse-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում և հավելել, որ ավելի ուշ կհրապարակվի նաև մահապատժի իրականացման  տեսագրությունը:

Հիշեցնենք, որ Սոմալիի իսլամիստները խոստացել էին մահապատժի եթնարկել Դենի Ալեքսին՝ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի հատուկ ջոկատայինները նրան ազատելու փորձ էին ձեռնարկել:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Մալագա» հանդիպման հիմնական թեման Գվարդիոլան էր’
Հաջորդ հոդվածը‘«Լամբադա» կամրջի տակ հայտնաբերվել է դի ‘