‘Մահացած զինվորի հարազատներ. Մեր որդու մահը ՊՆ-ի խղճին է ‘

643

Մոսկվայում մահացած արյան սուր հիվանդությամբ տառապող զինծառայող Արթուր Քոչարյանի ընտանիքի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ եթե Արթուրին բուժման համար Մոսկվա տեղափոխեին գոնե 2 շաբաթ շուտ, զինծանառայողին հնարավոր կլիներ փրկել:

«Պաշտպանության նախարարությունն ու նրան ամեն կերպ պաշտպանելու հաշվին սեփական գոյությունը քարշ տվող «հայրենասերները» համացանցով մեկ ցինիկաբար տարածում են այն տեսակետը, թե Արթուր Քոչարյանի մահվան հարցում ՊՆ-ն որևէ մեղք չունի: Սա այն դեպքում, երբ ՊՆ-ի կողմից գումարի տրամադրման շուրջ մեկամսյա ձգձգման պատճառով Արթուրի վիճակը չափազանց սրվեց: Արթուրին բուժող բոլոր բժիշկներն ասում են, որ եթե նա տեղափոխվեր Մոսկվա գոնե 2 շաբաթ շուտ, նրան հնարավոր կլիներ ապաքինել: Մեր որդու մահը ՊՆ-ի խղճին է: Եթե, իհարկե, այն առհասարակ խիղճ ունի»,- ասված է Քոչարյանի ընտանիքի կողմից տարածված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր հայտարարությամբ էր հանդես եկել ՊՆ-ն, որտեղ նշվում էր, թե իբր Արթուր Քոչարյանը բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի մահացել: 

Նախորդ հոդվածը‘Լիբանանում հայազգի զինվորական է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Թևան Պողոսյան. Թիվ 1 ընտրատարածքում ընտրվեց մի մարդ, ում նկարն էր միայն հնարավոր տեսնել պաստառների վրա’