‘Մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը’

747

Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը 85-ամյա հասակում վախճանվել է, տեղեկացնում է РИА-Новости-ն` հղում անելով «Ֆրանսպրեսս»-ին: 

Հունվարի սկզբին իսրայելական լրատվամիջոցները հայտնում էին նախկին վարչապետի, որը 8 տարի ի վեր գտնվում է կոմայի մեջ, առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին: Նախ, բժիշկներն արձանագրել են, որ 85-ամյա հիվանդի երիկամները չեն գործում, այնուհետեւ` մյուս կենսական կարեւորության օրգանները:

Իսրայելի գրեթե բոլոր պատերազմների վետերան, «տարանջատման» ծրագրի հեղինակ, «անվտանգության պատի» ճարտարապետ Շարոնը 2006-ի հունվարի 4-ին ուղեղի կաթվածից հետո կոմայի մեջ է հայտնվել:

Նախորդ հոդվածը‘Երևանը շարունակում է մնալ մառախուղի և թույլ ձյան ճիրաններում’
Հաջորդ հոդվածը‘Քնի հաշվին ինտերնետում «թափառելը» կարող է հանգեցնել ճարպակալման և հիշողությանն առնչվող խնդիրների’