‘Մահացել է նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ) ‘

1467

Երեկ սրտի կաթվածից մահացել է նկարիչ,  Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահրամ Հարությունյանը՝ Կուկը: Նա ընդամենը 55 տարեկան էր: Լինելով ճանաչված նկարիչ՝ Վահրամ Հարությունյանը իր կյանքի վերջին տարիները նվիրել էր համաժողովրդական շարժմանը ու մինչև կյանքի վերջ չդադարեց լինել ժողովրդի ու իր պայքարի ընկերների կողքին:

1987 թ. սկսած՝ Վ.Հարությունյանը մի շարք ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ Լեհաստանում, Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում: iLur.am-ի խմբագրակազմը ցավակցում է Հարությունյանի հարազատներին ու մտերիմներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնյայի կնոջ հետ Փարիզի ամենաթանկ բուտիկներում շրջելը դիվանագետի պարտականությունների մեջ չի մտնում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Այսօրվա «մահակները» վաղվա «մայրթերեզաներն» են’