‘Մահափորձի գործով ի հայտ են բերվել նոր կասկածյալներ’

1365

Ինչպես արդեն տեղեկացրել ենքանհայտ անձը փորձել էր մահափորձ իրականացնել ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ: 

Այսօր ԼՂՀ դատախազությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ են բերվել գործով կասկածյալներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1974թ. ծնված Արա Ռաֆայելի Ավետյանը և 1979թ. ծնված Սերգեյ Բորիսի Հարությունյանը, ովքեր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով:

Նախորդ հոդվածը‘Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդյան տոնը’
Հաջորդ հոդվածը‘Բալասանյանի դեմ մահափորձի վարկածների մասին’