‘
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Ռայան Գիգզը, Ռիո Ֆերդինանդը եւ Պատրիս Էվրան մասնակցել են ադրբեջանական Bakcell ընկերության գովազդային տեսահոլովակում: Bakcell-ը «Յունայթեդի» հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել եւ դարձել ԱՊՀ տարածքում անգլիական թիմի առաջին պաշտոնական հեռուստատեսային եւ հեռարձակող գործընկերը:
Այդ համագործակցության շրջանակներում ընկերության 2,6 միլիոն բաժանորդ կօգտվեն բջջային ծառայությունների հատուկ փաթեթից:
Բացի այդ, ընկերությունը Ադրբեջանում իրավունք կստանա ակումբի պաշտոնական հեռուստաալիքը հեռարձակել MUTV-ով, հաղորդում է Sports.ru-ն:
‘