‘«Մանչեսթր Սիթին» բանակցություններ է սկսել «Ռեալի» հետ Իսկոյին ձեռք բերելու համար’

617

Մադրիդի «Ռեալ»-ի  22-ամյա կիսապաշտպան Իսկոն հայտնվել է է «Մանչեսթր Սիթի»-ի հետաքրքրրությունների ոլորտում,-հաղորդում է Daily Mail-ը: Արքայական ակումբը, որ  80 մլն եվրո է վճարել «Մոնակո»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի համար, ֆինանսական վիճակը հարթելու համար պատրաստ է հրաժեշտ տալ Իսկոյին: Սպասվում է, որ կողմերը մոտակա оրերին բանակցություններ կվարեն ֆուտբոլիստի տեղափոխման շուրջ, իսկ գործարքն արդեն կկայանա մյուս շաբաթվա ընթաքում: Իսկոն անցած ամառ «Ռեալ» էր տեղափոխվել «Մալագա»-ից 30 մլն եվրոյի դիմաց:  Նա անցած մրցաշրջանում  անցկացրել է  53 հանդիպում՝ դառնալով  11 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանի դատարանի որոշմամբ’
Հաջորդ հոդվածը‘Վկան Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չի առել’