‘Մասնագետ. Ասեղի միջոցով փողոցում մարդ վարակել հնարավոր չէ’

1002

ՁԻԱՀ-ով հնարավոր չէ մարդուն վարակել ասեղի միջոցով ծակելու դեպքում: Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որոնք տարածում էր «Մենք» երիտասարդական շարժումը: Համաձայն այդ լուրերի, Հայաստան է ներխուժել մի կազմակերպություն, որի անդամները մարդաշատ վայրերում մարդկանց ծակում են ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով ՝ այդ հիվանդությունը հարուցելու նպատակով:

«Ասեղի միջոցով ծակելով հնարավոր չէ վարակել, որովհետև վիրուսը շատ անկայուն է արտաքին միջավայրում, մարդու օրգանիզմից դուրս շատ արագ ոչնչանում է: Վիրուսի քանակն ասեղի վրա չի կարող լինել այնքան, որ դա բավարար լինի մարդուն վարակելու համար»,- ասել է բաժնի վարիչը՝ հավելելով, որ արտաքին միջավայրի խոնավությունը և ջերմաստիճանը նպաստում են կենդանի բջջից դուրս վիրուսի արագ վերանալուն: Նրա հավաստմամբ՝ տարբեր հասարակական վայրերում ասեղի ծակոց ստանալու պատճառով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն դիմելու դեպք չի արձանագրվել:

Նախորդ հոդվածը‘Լոռիում ծառից կախված 83-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Արա Գյուլերին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց’