‘Մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը մեկնել է Թուրքիայից ‘

27

Սիրիա մարդասիրական օգնություն առաքող հայկական ինքնաթիռը դուրս է եկել Էրզրումի (Կարին) օդանավակայանից, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Երեւանից Հալեպ մարդասիրական օգնություն տեղափոխող «Էյր-Արմենիա» ընկերության օդանավը նախնական պայմանավորվածության համաձյան վայրէջք էր կատարել Էրզրումում: Թուրքական իշխանությունները ստուգել են Հայաստանից մեկնող բեռները, եւ որեւէ վտանգավոր բան չգտնելով՝ թույլ են տվել ինքնաթիռին շարունակել թռիչքը:

Նշենք, որ Հալեպ ուղեւորվող օգնությունը հավաքագրվել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Սիրիական հակամարտության զոհերի թիվը հասել է 30 հազարի ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ը կոչ է անում Վրաստանին՝ շարունակել Աբխազիայի եւ Հվ-ին Օսիայի հետ երկխոսությունը ‘