‘Մարդու իրավունքի օրվան նվիրված երթը (տեսանյութ)’

1454

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, սոցիալական եւ քաղաքական խնդիրների համար պայքարող ազատամարտիկների նախաձեռնությամբ տեղի է ունեցել ավանդական երթ` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով ու Գրիգոր Լուսավորչի փողոցով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակ են հանձնել օրվա առիթով պատրաստված ուղերձը: Այնուհետեւ երթի բազմահազար մասնակիրցները վերադարձել են Ազատության հրապարակ:

Մանրամասները` տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘УДАР կուսակցության ակտիվիստները փորձել են «ազատագրել» ԵՄ ներկայացուցչությունը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.369 մլն.դոլար ‘