ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն տեղափոխվեց «Այնտրախտ»։ Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 4 մլն եվրո։
Մարիոն ՊՍՎ-ում խաղում էր 2020 թվականից։ Նիդեռլանդներում 2014 թվականի աշխարհի չեմպիոնը 77 խաղում դարձել է 18 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։