‘Մարկո Մատերացի. Ես գիտեմ Մոուրինյոյի նպատակը’

626

Իտալական «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բոլոր ուժերը կներդնի, որպեսզի թիմի հետ նվաճի Չեմպիոնների լիգան:

«Երբ Մոուրինյոն լքի «Ռեալը», այդ ժամանակ էլ բոլորը կհասկանան, թե որքան շատ բան է նա արել ակումբի համար: Իտալիայում էլ էր ճիշտ այդպես: Ես երբեմն շփվում եմ Ժոզեի հետ եւ գիտեմ, որ տվյալ պահին նրա հիմնական նպատակը՝ Չեմպիոնների լիգան է եւ նա կփորձի «արքայական թիմի» հետ այն նվաճել: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա ես այն կշնորհեի Մեսիին, իսկ լավագույն մարզիչի կոչումը՝ իմ ընկեր Ժոզեին», Մատերացի խոսքն է մեջբերում Radio MARCA-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսը քվեարկել է նախկին նախագահների ցմահ պահպանության օգտին’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ արժե դատախազին հագցնելը, և ուր է կորում 25 մլն դրամը’