‘Մբայե Նյանգ. Ես չեմ վախենում Մեսիից’

802

«Միլանի» հարձակվող Մբայե Նյանգը իր 18-րդ տարեդարձից մեկ շաբաթ առաջ գոլի հեղինակ դարձավ եւ այժմ ամրապնդվել է թիմի հիմնական կազմում: Այդ ընթացքում «Միլանը» A Սերիայի վերջին չորս հանդիպումներից երեքում հաղթել է: Իսկ արդեն փետրվարին «Միլանին» ծանր դիմակայություն է սպասվում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցն է լինելու «Բարսելոնան»:

«Սկզբից ինձ համար իսկապես դժվար էր, բայց ես աշխատում էի ամեն օր նոր բան սովորել: Ինձ համար տարբերություն չկա, թե որ թիմն եմ ներկայացնում՝ «Միլանը», թե «Կանը»: Ես ճնշվածություն չեմ զգում եւ դա համարում եմ իմ ուժեղ կողմերից մեկը:

«Բարսելոնայի» հետ 180 րոպեանոց դիմակայությունում ամեն ինչ կարող է պատահել: Ես չեմ վախենում Մեսիից: Հուսով եմ, որ կհայտավորվեմ Չեմպիոնների լիգայում եւ գործով կապացուցեմ իմ խոսքերը: Ամեն ինչ կանեմ դրանում Մասիմիլիանո Ալեգրիին համոզելու համար»,- ֆրանսիացի վունդրկինդի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Microsoft-ը վաճառքի է հանում Office 2013-ը’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնն առայժմ չի պատրաստվում պայքարել նախագահի աթոռի համար’