‘Մեդինսկին առաջարկել է Ուկրաինայում արգելել Գոգոլին ‘

666

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին առաջարկել է Ուկրաինայում արգելել Միխայիլ Բուլգակովի, Նիկոլայ Գոգոլի և Տարաս Շևչենկոյի գրքերը: Այդ կերպ նախարարն իր Twitter-ում մեկանաբանել է այն տեղեկատվությունը, թե Ուկրաինայում արգելվել են ռուսաստանյան «Белая гвардия» и «Поддубный» կինոժապավենները:

«Տրամաբանական է, որ այնուհետև պետք է արգելվի ուկարիանաֆոբ Մ. Բուլգակովն ամբողջությամբ, ինչպես նաև մայրենի լեզուն արհամարհող Ն. Գոգոլն ու գաղտնի ռուսաֆոբ Տ. Շևչենկոն (որն իր օրագրերը միայն ռուսերեն է գրել)»,- գրել է Մեդինսկին:

Նախօրեին՝ հուլիսի 28-ին, Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը արգելել է երկրի տարածքում ցուցադրել վերը նշված ֆիլմերը, քանի որ դրանցում քամահրալից վերաբերմունք կա ուկրաիներեն լեզվի, ժողովրդի և պետականության նկատմամբ, իսկ առանձին փաստեր էլ խեղաթյուրված են և վերագրվում են ի նպաստ Ռուսաստանի»:

Բացի այդ, Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Սիչը տեղեկացրել է իշխանությունների ծրագրերին՝ ռուսաստանյան գրական արտադրանքի լիցենզավորում անցկացնելու մասին: Այդպիսով, եթե այդ նախաձեռնությունը հավանության արժանանա, ապա ռուսաստանյան գրքերը Ուկրաինա կհասնեն և կիրացվեն բացառապես հատուկ թույտվության դեպքում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է Նիկոլաևի «ժողովրդական քաղաքապետը»’
Հաջորդ հոդվածը‘«Տարոն Մարգարյանի հովանավորությամբ բնաջնջվում են Նոր Նորքի անտառները» (վիդեո)’