‘Ձերբակալվել է Նիկոլաևի «ժողովրդական քաղաքապետը»’

877

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Նիկոլաևի «ժողովրդական քաղաքապետ» Դմիտրի Նիկոնովին: Այդ մասին «Укринформ» գործակալությանը տեղեկացրել են ԱԾ շրջանային վարչությունից: Գերատեսչությունում նշել են, որ Նիկոնովը կասկածվում է երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ:

«Новости N»-ի տվյալներով՝ հուլիսի 28-ի ցերեկը Նիկոնովի բնակարանում խուզարկություն է կատարվել, որը տևել է առնվազն վեց ժամ: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ Նիկոնովի տնից առգրավվել են համակարգիչներ, երեք կրիչ և վեց հազար գրիվեն (մոտավորապես 500 դոլար):

Անցյալ տարվա նոյեմբերին քաղաքի բարկարգման վերահսկողությունը ղեկավարող Նիկոնովը, ոստիկանների օգնությամբ, փորձում էր ցրել Եվրամայդանի նիկոլաևյան կողմնակիցներին: Գարնանից նա Նիկոլաևում ռուսաստանամետ հանրահավաքների կազմակերպիչներից մեկն էր և այդ միջոցառումներից մեկի ժամանակ էր հռչակվել էր «ժողովրդական քաղաքապետ»:

Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Նիկոնովը սերտ կապեր ուներ «Հարավ-Արևելք» շարժման առաջնորդ, Նովոռոսիայի խորհրդարանի խոսնակ Օլեգ Ցարյովի հետ, որի հանդեպ Ուկրաինայում անջատողականության մեղադրանքով մի քանի գործ է հարուցվել: Նիկոնովն իրեն անվանում էր Ցարյովի օգնականը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիտվան կազմում է այն ռուսաստանցիների ցուցակը, որոնց մուտքը երկիր կարգելվի’
Հաջորդ հոդվածը‘Մեդինսկին առաջարկել է Ուկրաինայում արգելել Գոգոլին ‘