‘Մեծ Բրիտանիայի դեսպանին հայկական լրատվամիջոցների ընդհանուր որակը դեռ չի բավարարում. «Ժողովուրդ»’

1356

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին մեր լրատվամիջոցների ընդհանուր որակը դեռ չի բավարարում: Մեծ Բրիտանիայի դեսպանի նման գնահատականը հնչեց ի պատասխան «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում ԶԼՄ-ների կատարած աշխատանքը,  ինչպիսի՞ թերություններ և առավելություններ կմատնանշեիք մեր և մեր գործընկերների աշխատանքում՝ համեմատելով այն Ձեր երկրի լրատվական դաշտի հետ:

 «Ես նկատել եմ, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2014թ.-ի մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում Հայաստանը հայտնվել է 78-րդ տեղում՝ չորս նիշով զիջելով 2013թ  դիրքերը: «Ֆրիդոմ Հաուս», «Ազատությունն աշխարհում» 2014թ. զեկույցում Հայաստանը, Արևելյան գործընկերության հիմնական երկրների հետ միասին, մամուլի ազատության առումով գնահատվել է որպես «կիսաազատ» երկիր»,-ասաց դեսպանը: Իհարկե, նա միևնույն ժամանակ ավելացրեց, որ Հայաստանի լրատվական դաշտում բավական շատ է պլուրալիզմը (բազմակարծությունը), ի դեմս մի շարք հիանալի մեկնաբանների, սակայն ընդհանուր որակը, քաղաքական վերլուծությունները և մեկնաբանությունները Քեթի Լիչին դեռ չեն բավարարում:

Ըստ տիկին Լիչի, ինքը մեծացել է Միացյալ Թագավորության լրատվական դաշտի միջավայրում, որտեղ անաչառ և բազմակողմանի քաղաքական լուսաբանումը համարվում է հեռուստաընկերությունների գործունեության հիմնաքարերից մեկը: «BBC-ին կարողացել է լրագրության ոլորտում «ոսկե կանոններ» հաստատել, որոնք պարտադրում են լինել որքան հնարավոր է անաչառ և լուսաբանել առանց «կողմնակալության վախի»: Այս ոճը հիմնականում գործում է հեռուստաընկերությունների պարագայում, բայց տարածվում է նաև տպագիր մամուլի վրա, թեև քաղաքական պատկանելիությունն այնտեղ կարող է ակնհայտ լինել»,- ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Մանրամասները` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Մարգարիտ Եսայանին «բանի տեղ» չեն դրել. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ և սպանություն Առինջում’