‘Հայաստանում Մարգարիտ Եսայանին «բանի տեղ» չեն դրել. «ՉԻ»’

1957

Օրերս ԱԺ ֆրանկոֆոնիայի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը գործուղումից վերադառնալուց հետո որոշել է ասուլիս անել, որին, սակայն, մասնակցել են միայն ԱԺ լրատվական վարչության աշխատակիցը՝«Խորհրդարանական շաբաթ»  հաղորդաշարի համար, և իր նախկին աշխատավայրի՝ «Առավոտի» թղթակիցը: Այս մասին գրում է «ՉԻ»-ն՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները:

Ասել է, թե Մարգարիտ Եսայանի ասուլիսներն անգամ իշխանական լրատվամիջոցների մեջ հետաքրքրություն չեն առաջացնում և թեկուզ «գալոչկայի համար» նրան չեն լուսաբանում:

Եսայանը տեսնելով, որ իր ասուլիսի նկատմամբ լրագրողները հետաքրքրություն չեն ցուցաբերում, զայրացած իջել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակ, թե «այս ի՞նչ վիճակ է, ես ամեն ինչ անում եմ ձեզ համար, բայց փոխադարձ պատասխանը չկա: Անգամ մեր լրատվամիջոցները, հեռուստատեսությունները չկային ասուլիսին, դա վերաբերմո՞ւն ք է»: Բաղդասարյանն էլ խոստացել է կարգավորել հարցը, որպեսզի հաջորդ անգամ նման անախորժություն չլինի:

Ի դեպ, պատահական չէ, որ ԱԺ պաշտոնական կայքում՝ Եսայանի ասուլիսի մասին մի քանի տող է, իսկ լուսանկարում  պատկերված է պատգամավորուհին՝ կանգնած ԱԺ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի թղթակցի հարցին պատասխանելիս:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Հովիկ Աբրահամյանին «բանի տեղ» չեն դրել. Հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի դեսպանին հայկական լրատվամիջոցների ընդհանուր որակը դեռ չի բավարարում. «Ժողովուրդ»’