‘Մեծ Բրիտանիայի վարչապետը Բաշար Ասադին երկրից անվտանգ դուրս գալու առաջարկ է արել ‘

633

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար կարելի է երկրից անվտանգ դուրս գալու պայմաններ ստեղծել, երեքշաբթի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:

Վարչապետն ավելացրել է, որ նա պատրաստ է քայլեր ձեռնարկել Ասադին դատական անձեռնմխելիություն շնորհելու համար, եթե դա կօգնի Սիրիայում արյունահեղության դադարեցմանը:

«Իհարկե, ես կցանկանայի, որ նրան դատեին օրենքի ողջ խստությամբ, այն ամենի համար, ինչ նա արել է: Հասկանալի է՝ ես նրան Մեծ Բրիտանիա փախնելու ծրագիր չեմ առաջարկում, բայց եթե նա ուզում է մեկնել, կարող է այդ անել, դա կարելի է կազմակերպել», — նշել է Քեմերոնը: Առայժմ հստակ չէ, արդյո՞ք բրիտանացի վարչապետն այս գաղափարը քննարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարների հետ: 

Նախորդ հոդվածը‘Այս տարվա «Ոսկե գնդակը» կհանձնի Անդրեյ Շեւչենկոն ‘
Հաջորդ հոդվածը‘«ՊՍԺ»-ի նախագահը հաստատել է, որ կապ է հաստատել Ռոնալդուի հետ ‘