‘
Ավստրալացի Շեյն Կոկսը դժվար թե պատկերացներ, որ մի օր նրա կարթի խայծը իսկական շնաձուկ կուլ կտա և որ մի քանի տարի անց դա նրան համաշխարհային ճանաչում կբերի:
«Ամեն ինչ երկու տարի առաջ կատարվեց: Այդ օրը ես փորձում էի ավստրալական փոքր ցեղատեսակի շնաձուկ որսալ՝ ընկերներիս և ընտանիքիս անդամներին հյուրասիրելու համար: Ուղղակի մտքովս չէր անցնում, որ ափի մոտ կհայտնվի սպիտակ մեծ տեսակի շնաձուկը: Սթափ ուղեղով երբեք նման բան չէի անի, բայց այդ պահին երևի ադրենալինի մեծ չափաբաժին զարկեց ուղեղիս և ես անմիջապես հանեցի շնաձկան բերանի խայծն ու մեծ դժվարությամբ նրան ջուրը նետեցի»,- The Australian պարբերականին պատմում է Կոկսը:
Տեսահոլովակը, որում նկարահանված է ձկնորսի անհավատալի արարքը երկու տարի առաջ է հրապարակվել Youtube-ում: Ներկա պահին այն ունեցել է ավելի քան 2,5 մլն դիտող:
‘