‘Մեկնարկում է Վեյկ Ան Զեեի գերմրցաշարը. Այսօր Լևոն Արոնյան – Լյուկ Վան Վելի’

889

Այսօր Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկում է շախմատային ամենահեղինակավոր փառատոններից մեկը` Tata Steel Chess-ը, որի A մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր, այս մրցաշարի գործող չեմպիոն Լևոն Արոնյանը (2802):

Բացի Արոնյանից, գլխավոր մրցաշարում հանդես են գալիս նաև աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2861), աշխարհի գործող չեմպիոն, այս մրցաշարի 5-ակի հաղթող Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան, 2772), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 2781), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2780), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2769), Վանգ Հաոն (Չինաստան, 2752), Պետեր Լեկոն (Հունգարիա, 2735), Պենտալիա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2698), Հոու Յիֆանը (Չինաստան, 2603), ինչպես նաև տանտերերի` Հոլանդիայի 4 գրոսմայստերներ` Անիշ Գիրին (2720), Լյուկ Վան Վելին (2679), Իվան Սոկոլովն (2663) ու Էրվին Լ’Ամին (2627):

Առաջին տուրում կխաղան հետևյալ զույգերը.

Արոնյան – Վան Վելի

Կարլսեն Կարուանա

Հարիկրիշնա – Գիրի

Անանդ – Նակամուրա

Սոկոլով – Վանգ Հ.

Լեկո – Լ’Ամի

Կարյակին – Հոու Յ.

Նշենք, որ Tata Steel Chess-ի B մրցաշարին մասնակցում է Հայաստանի 3-րդ գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, ով առաջին տուրում ուժերը կչափի Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: Այս մասին հայտնում է sportarmenia.com-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում մարմարի հարուստ պաշարներ են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Էլբրուսում կորած մոսկվացի լեռնագնացների գիշերային որոնումներն անարդյունք են եղել’