‘Էլբրուսում կորած մոսկվացի լեռնագնացների գիշերային որոնումներն անարդյունք են եղել’

855

Էլբրուսում կորած մոսկվացի երեք լեռնագնացների գիշերային որոնումներն արդյունք չեն տվել: Կաբարդինո-Բալկարիայի փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները ծովի մակերևույթից մոտավորապես 5 հազար մետր բարձրության վրա՝ չնայած 50 աստիճան սառնամանիքին և ուժեղ քամուն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը : «Հուսանք, որ այսօր եղանակը թույլ կտա օդ բարձրացնել ուղղաթիռ՝ տեղանքը վերևից հետազոտելու համար»,- ասել է փրկարարական ջոկատի անդամներից մեկը:

Էլբրուսի լանջերն արդեն երկրորդ օրն է՝ միմյանց հերթափոխելով՝ հետազոտում են 30 փրկարարներ, որոնց տրամադրության տակ կա տեխնիկայի 5 միավոր, այդ թվում՝  «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենա և երկու բարձրլեռնային PATPAK  ձնագնաց: «Խմբի գտնվելու հավանական վայրը քառակուսիների է բաժանվել, դրանց հետազոտումը կատարվում է ներքևից դեպի վեր, սակայն խմբի հետքերն առայժմ չեն հայտնաբերվել»,- հաղորդել են փրկարար ջոկատից:

Հիշեցնենք, որ երեք լեռնագնացներ, մոսկվացի Արտյոմ Իվանովի գլխավորությամբ, հունվարի 1-ին դուրս են եկել Տերսկոլ-Էլբրուսի արևելյան գագաթ երթուղով, սակայն նշանակված ժամին չեն հասել երթուղու հսկիչ կետ: Նրանց հետ կապն ընդհատվել է հունվարի 9-ից:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է Վեյկ Ան Զեեի գերմրցաշարը. Այսօր Լևոն Արոնյան – Լյուկ Վան Վելի’
Հաջորդ հոդվածը‘Սուրեն Մկրտչյան. Կրասնոժանին հեռացրել են նահանգապետի համաձայնությամբ’