‘Մեկ միլիոն շահած ամերիկացուն թունավորել են ցիանիդով’

598

Չիկագոյի բնակիչ, 46-ամյա Ուրուժ Խանը, որը վիճակախաղով 1մլն դոլար էր շահել, թունավորվել է գումարը ստանալուց անմիջապես հետո, գրում է Huffington Post-ը:

 Ի սկզբանե դատաբժիշկները հանգել էին այն եզրակացությանը, որ Խանը հանկարծամահ է եղել, և միայն 6 ամիս անց է բացահայտվել, որ տղամարդը մահացել է ցիանիդով թունավորման հետևանքով:

Ուրուժ Խանի մահվանից մեկ ամիս անց  նրա ողջ շահումը կանխիկացվել է ընտանիքի անդամների կողմից: Քննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. 19 մարդ տեղափոխվել է Մարալիկ’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին եւ պատմությունը’