‘Մեսսին եւ պատմությունը’

2496

Նրանք, ովքեր «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին կհամարեն մեր ժամանակների ֆուտբոլային «արքա», ըստ էության, չեն սխալվի: Տարիներ հետո շատերը հպարտանալու են այն փաստով, որ Մեսիի ժամանակակիցն են եղել, անձամբ են տեսել նրա խաղը:

Մեսին չորրորդ անգամ անընդմեջ արժանացավ «Ոսկե գնդակին»՝ իր բազմաթիվ ռեկորդներին ավելացնելով եւս մեկը: Հնարավոր չէ պատկերացնել, որ երբեւիցե որեւէ մեկը կկարողանա գերազանցել այս արդյունքը: Բացի մի հոգուց՝ Մեսիից: Այդպիսին է նա. չբավարարվել ձեռք բերածով:

2012 թվականին Մեսին 91 գոլ խփեց, ինչը նույնպես անհավատալի ցուցանիշ է: Ինչպիսի՞ն կլինի Մեսիի համար 2013 թվականը, կփորձի՞, օրինակի համար, այս տարի նա 100 գոլ խփել: Հուսանք, որ դա նրա մանկության երազանքներից է:

Իսկ մեզ մնում է ներկայացնել «Ոսկե գնդակի» բոլոր դափնեկիրներին, որոնցից յուրաքանչյուրը իր վառ հետքն է թողել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ, բայց որոնց բոլոր ցուցանիշները խամրում են, երբ ասպարեզում է Մեսին:

1956 – Սթենլի Մեթյուզ (Անգլիա, «Բլեքփուլ»)
1957 – Ալֆրեդո դի Ստեֆանո (Իսպանիա, «Ռեալ Մադրիդ»)
1958 – Ռայմոն Կոպա (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
1959 – Ալֆրեդո դի Ստեֆանո (Իսպանիա, «Ռեալ Մադրիդ»)
1960 – Լուիս Սուարես (Իսպանիա, «Բարսելոնա»)
1961 – Օմարի Սիվորի (Իտալիա, «Յուվենտուս»)
1962 — Յոզեֆ Մասոպուստ (Չեխոսլովակիա, «Դուկլա»)
1963 – Լեւ Յաշին (ԽՍՀՄ, «Դինամո» Մոսկվա)
1964 – Դենիս Լոու (Շոտլանդիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)
1965 — Էյսեբիո (Պորտուգալիա, «Բենֆիկա»)
1966 – Բոբի Չարլթոն (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)
1967 – Ֆլորիան Ալբերտ (Հունգարիա, «Ֆերենցվարոշ»)
1968 – Ջորջ Բեստ (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)
1969 – Ջանի Ռիվերա (Իտալիա, «Միլան»)
1970 – Գերդ Մյուլեր (ԳՖՀ, «Բավարիա»)
1971 – Յոհան Կրոյֆ (Հոլանդիա, «Այաքս»)
1972 – Ֆրանց Բեկենբաուեր (ԳՖՀ, «Բավարիա»)
1973 – Յոհան Կրոյֆ (Հոլանդիա, «Բարսելոնա»)
1974 – Յոհան Կրոյֆ (Հոլանդիա, «Բարսելոնա»)
1975 – Օլեգ Բլոխին (ԽՍՀՄ, «Դինամո» Կիեւ)
1976 – Ֆրանց Բեկենբաուեր (ԳՖՀ, «Բավարիա»)
1977 – Ալան Սիմոնսեն (Դանիա, «Բորուսիա» Մյոնխենգլադբախ)
1978 – Քեւին Քիգան (Անգլիա, «Համբուրգ»)
1979 – Քեւին Քիգան (Անգլիա, «Համբուրգ»)
1980 – Կարլ Հայնց Ռումենիգե (ԳՖՀ, «Բավարիա»)
1981 – Կարլ Հայնց Ռումենիգե (ԳՖՀ, «Բավարիա»)
1982 – Պաոլո Ռոսի (Իտալիա, «Յուվենտուս»)
1983 – Միշել Պլատինի (Ֆրանսիա, «Յուվենտուս»)
1984 — Միշել Պլատինի (Ֆրանսիա, «Յուվենտուս»)

1985 — Միշել Պլատինի (Ֆրանսիա, «Յուվենտուս»)
1986 – Իգոր Բելանով (ԽՍՀՄ, «Դինամո» Կիեւ)
1987 – Ռուդ Գուլիտ (Հոլանդիա, «Միլան»)
1988 – Մարկո վան Բաստեն (Հոլանդիա, «Միլան»)
1989 — Մարկո վան Բաստեն (Հոլանդիա, «Միլան»)
1990 – Լոթար Մատեուս (ԳՖՀ, «Ինտեր»)
1991 – Ժան-Պիեր Պապեն (Ֆրանսիա, «Մարսել»)
1992 — Մարկո վան Բաստեն (Հոլանդիա, «Միլան»)
1993 – Ռոբերտո Բաջո (Իտալիա, «Յուվենտուս»)
1994 – Խրիստո Ստոիչկով (Բուլղարիա, «Բարսելոնա»)
1995 – Ջորջ Վեա (Լիբերիա, «Միլան»)
1996 – Մատիաս Զամեր (Գերմանիա, «Բորուսիա» Դորտմունդ)
1997 — Ռոնալդո (Բրազիլիա, «Ինտեր»)
1998 – Զինեդին Զիդան (Ֆրանսիա, «Յուվենտուս»)
1999 — Ռիվալդո (Բրազիլիա, «Բարսելոնա»)
2000 – Լուիշ Ֆիգու (Պորտուգալիա, «Ռեալ»)
2001 – Մայքլ Օուեն (Անգլիա, «Լիվերպուլ»)
2002 — Ռոնալդո (Բրազիլիա, «Ռեալ»)
2003 – Պավել Նեդվեդ (Չեխիա, «Յուվենտուս»)
2004 – Անդրեյ Շեւչենկո (Ուկրաինա, «Միլան»)
2005 — Ռոնալդինյո (Բրազիլիա, «Բարսելոնա»)
2006 – Ֆաբիո Կանավարո (Իտալիա, «Ռեալ»)
2007 – Կակա (Բրազիլիա, «Միլան»)
2008 – Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)

2009 – Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)
2010 – Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)
2011 – Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)

2012 — Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)

Նախորդ հոդվածը‘Մեկ միլիոն շահած ամերիկացուն թունավորել են ցիանիդով’
Հաջորդ հոդվածը‘ՎՊ խոսնակ. Վերահսկիչ պալատը կվերահսկի 2013 թվականի բյուջեն’