‘Մեսին եւ «Բարսայի» մյուս առաջատարներ չեն մասնակցի Գավաթի հանդիպմանը’

594

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ալավեսի» հետ մրցավեճում խաղադաշտ մտնել: Փոխարենը կատալոնացիների գրեթե բոլոր առաջատարները, այդ թվում Չավին, Անդրես Ինյեստան եւ Լիոնել Մեսին չեն մասնակցի այդ հանդիպմանը: Թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան որոշել է նրանց հանգիստ տալ, հաղորդում է Sport.es-ը:

Նույն կերպ Մադրիդի «Ռեալն» է պատրաստվում «Ալկոյանոյի» հետ խաղում հանգիստ տրամադրել թիմի առաջատարներից մի քանիսին, փոխարենը հնարավորություն տալով երիտասարդներին:

Մասնավորապես, Գավաթի հանդիպմանը ««Ռեալի» հիմնական կազմում կխաղան ռուսաստանցի Դենիս Չերիշեւը, ինչպես նաեւ Մաժորատան, Նաչոն եւ Ռոդրիգեսը:

Նշենք, որ «Ռեալ» — «Ալկոյանո» հանդիպումը կկայանա այսօր, կեսգիշերից հետո, իսկ «Բարսելոնա» — «Ալավես» հանդիպումը՝ վաղը:

Նախորդ հոդվածը‘Ծննդյան առթիվ Տիմոշենկոն երեք օր կանցկացնի դստեր հետ (կոլաժ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ո՞ր նախարարն է մատով սպառնացել ‘