‘Սերժ Սարգսյանի ո՞ր նախարարն է մատով սպառնացել ‘

1160

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 14-ին Սերժ Սարգսյանի` Լիոն կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել դիվանագիտական միջադեպ` կապված France 3 հեռուստաալիքի թղթակից Օլիվիե Միշելի հետ, ով հարցազրույց է վերցրել Սարգսյանից: Այս մասին PanArmenian.net -ին հաղորդել է ֆրանսիական անկախ լրագրող Ժան Էկիյանը:

Համաձայն ֆրանսիական «La Tribune de Lyon» պարբերականի, Սերժ Սարգսյանին դուր չի եկել Օլիվիե Միշելի` Հայաստանում առկա կոռուպցիայի և պաշտոնական Երևանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մասին հարցը:

«Հարցազրույցից հետո ինձ կանչեցին հայերենի թարգմանիչն ու հայ նախարարներից մեկը, ով հայկական պատվիրակությունում էր, և մատով սպառնաց ինձ»,- հայտարարել է լրագրողը:

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին.

 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը

 

Նշենք, որ երեք նախարարներին, ֆրանսերենին տիրապետում է միայն Էդվարդ Նալբանդյանը: 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի մասնագետները ժամանել են Թուրքիա՝ որոշելու Patriot-ների տեղակայման վայրերը’
Հաջորդ հոդվածը‘«Մի՛ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիայով ազդարարում են բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք’