‘ Մեսսին գերազանցեց Ռաուլին. արգենտինացու նոր ռեկորդը’

858

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական ռեկորդը սահմանեց՝ դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն:

Կիպրոսի «ԱՊՈԵԼԻ» դարպասը խփած գնդակը 74-րդն էր Մեսսիի համար: Նա այս ցուցանիշով առաջ անցավ Մադրիդի «Ռեալի» նախկին գոլահար Ռաուլից, ում ակտիվում գրանցված է 71 գոլ: Հետաքրքրականն այն է,որ այդ գոլերը Մեսսին խփել է Եվրոպայի  23 տարբեր քաղաքներում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեսսին ևս մեկ ռեկորդ էր սահմանել՝ դառնալով Լա Լիգայի պատմության լավագույն ռմբարկուն:

Նախորդ հոդվածը‘Պետբյուջեի հաշվին կարելի է արտերկիր մեկնել բիզնես կարգով՝ ձեռագործ գորգը ոտքերի տակ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ Ադրբեջանի ազգային թիմի մարզիչ’