‘Պետբյուջեի հաշվին կարելի է արտերկիր մեկնել բիզնես կարգով՝ ձեռագործ գորգը ոտքերի տակ. Մամուլ’

1520

Մամուլն այսօր անդրադառնում է կառավարության կողմից պետական բյուջեի գումարները անիմաստ վատնելուն:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ կառավարությունը միջոցներ չի խնայում հուշանվերների համար։ Պարզվում է՝ հոկտեմբերին «Մեգերյան կարպետ» ընկերությունից կառավարությունը երկու գորգ է գնել՝ վճարելով 2,5 մլն դրամ. 1,5 մլն դրամ արժեցել է 4,7 քմ մակերեսով ձեռագործ գորգը և 1 մլն դրամ էլ՝ 4,9 քմ մակերեսով գորգը։

«Ժողովուրդը» գրում է, որ միայն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ավիատոմսեր գնելու համար պետբյուջեի միջոցներից ծախսել է ավելի քան 27 միլիոն դրամ: Հաշվի առնելով արտաքին գործերի նախարարության գործառույթները՝ ամենևին էլ պատահական չէ, որ այս գերատեսչությունը ինքնաթիռի տոմսեր գնելու նպատակով այդքան շատ գումար է ծախսում: Սակայն երբ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց գնումների գործարքների պայմանագրերը և դրանց հիմքում դրված մյուս փաստաթղթերը, պարզվեց, որ գումարների մի զգալի մասը գոյացել է այն պատճառով, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արտերկիր մեկնել է բացառապես բիզնես կարգով: Ամենահամեստ հաշվարկներով այդ գումարի մոտ 30 տոկոսը ծախսվել է, որպեսզի ԱԳ նախարարը բիզնես կարգով ճանապարհորդի: Այսինքն՝ վերը նշված գումարի ծախսն առնվազն 8 միլիոն դրամով կամ մոտ 20 հազար դոլարով պակաս կլիներ, եթե ԱԳ նախարարը մի փոքր ավելի համեստ գտնվեր և բացառապես բիզնես կարգով արտերկիր չմեկներ:

 

Նախորդ հոդվածը‘Ներդրումներ ըստ Գալուստի. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘ Մեսսին գերազանցեց Ռաուլին. արգենտինացու նոր ռեկորդը’