‘Մեքսիկայում հայտնաբերված 12 դին կարող են պատկանել հայտնի երաժշտական խմբի անդամներին ‘

581

Մեքսիկայի Նուէվո-Լեոն նահանգում հայտնաբերված դիակների թիվը հասել է 12-ի: Ամենայն հավանականությամբ՝ գաղտնի  թաղված անձինք Մեքսիկայում հայտնի Kombo Kolombia երաժշտական խմբի անդամներն են, որոնք առևանգվել էին նախորդ շաբաթվա վերջին, տեղեկացնում է РИА Новости-ն:

Նուէվո-Լեոն նահանգի ղեկավարության ներկայացուցչի խոսքերով՝ աճյուններից 4-ն արդեն ճանաչվել են, դրանք երաժշտական խմբի անդամներից են:

Հիշեցնենք, որ առևանգումը տեղի է ունեցել նախորդ ուրբաթ, երբ Kombo Kolombia-ն մասնավոր համերգ է տվել քաղաքի թաղամասերից մեկում:  Խմբի 20 անդամներից մեկին հաջողվել է փախչել առևանգողներից: Հենց նա էլ իրավապահ մարմիններին տեղյակ է պահել կատարվածի մասին և հայտնել, թե որտեղ կարելի է փնտրել իր գործընկերներին:

Kombo Kolombia-ն Նուէվա-Լեոն քաղաքի հայտնի երաժշտական խմբերից էր: Ըստ տեղական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ ակումբները, որտեղ երաժիշտները ելույթ են ունեցել, բազմիցս հարձակումների են ենթարկվել Մեքսիկայի հյուսիսում գործող հանցավոր խմբերի կողմից:

Նախորդ հոդվածը‘Նիկոլայ Բորդյուժան լուրջ նշանակություն չի տալիս Ադրբեջանի հայտարարություններին’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել. Նախնական տվյալներով 20 մարդ է զոհվել’