‘Միացյալ Թագավորությունում առաջին անգամ վերանայվել է թագաժառանգության մասին օրենքը’

533

Անցած  6 դարի ընթացքում Միացյալ Թագավորությունում առաջին անգամ վերանայվել է թագաժառանգության մասին օրենքը ,  գրում է Euromag պարբերականը:

Նոր կանոնակարգի համաձայն՝ այսուհետ կանայք հավասար իրավունքներ կունենան թագը ժառանգելու հարցում, այսինքն թագավորական ընտրանիքի ավագ զավակը, անկախ նրանից աղջիկ կլինի, թե տղա՝ կժառանգի Մեծ Բրիտանիայի միապետական գահը:

Նախկինում նախապատվությունը տրվում էր տղաներին, անկախ նրանից, թե նրան քանի ավագ քույր ունեն:

Այսպիսով՝ արքայազն Ուիլյամի և արքայադուստր Քեյթի առաջնեկը թագավորական գահի ժառանգորդը կլինի:

Նախորդ հոդվածը‘Ֆրենկ Լեմպարդ. Խիստ հիասթափված ենք’
Հաջորդ հոդվածը‘Փարիզի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել’