‘ՄԻԵԴ-ը Լեհաստանին մեղավոր է ճանաչել ԿՀՎ բանտերի վերաբերյալ գործով’

713

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անօրինական է ճանաչել լեհական կառավարության կողմից Սաուդյան Արաբիայի երկու քաղաքացիների Լեհաստանի տարածքում գտնվող ԿՀՎ կենտրոնին հանձնելը, որտեղ, ենթադրաբար, այդ տղամարդիկ ենթարկվել են խոշտանգումների: Այժմ երկու հայցվորները գտնվում են հանրահայտ Գուանտանամոյում:

Դատավորները տղամարդկանց կալանքն անօրինական են համարել, ուստի Լեհաստանը ստիպված կլինի նրանց փոխհատուցում վճարել:

Փորձագետների խոսքով՝ Լեհաստանի համար, որը հերքում է իր տարածքում ԿՀՎ բանտերի առկայությունը, որոշումը կարող է ծայրաստիճան տհաճ անակնկալ լինել:

Այդպիսով ՄԻԵԴ-ը նաև կարող է ճնշում գործադրել Վաշինգտոնի նկատմամբ, որը չի բացահայտում ԱՄՆ սահմաններից դուրս իր ուղղիչ հաստատությունների վերաբեյալ տեղեկատվությունը: Հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ Լինենք ֆուտբոլին ավելի մոտ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» նոր մրցաշրջանը կսկսի «Էլչե»-ի, «Ատլետիկո»-ն՝ «Ռայո Վալեկանո»-ի, «Ռեալը»՝ «Կորդոբայի» հետ հանդիպումներով’