‘ՄԻԵԴ-ը կքննարկի Շահումյանի շրջանի նախկին բնակչի հայցն ընդդեմ Ադրբեջանի’

632

Փետրվարի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կքննարկի Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի:

Սարգսյանը հայցը ներկայացրել է 2006 թվականին` իր տան ավերման և բռնի արտաքսման առնչությամբ: Հայցում մեղադրանք է առաջադրվում Ադրբեջանում սեփականության իրավունքի ոտնահարման, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի խախտման, հայկական գերեզմանոցների ոչնչացման, բնակության վայրը հարկադրաբար լքած հայերին իրավական պաշտպանության միջոցներից զրկելու, ազգային և կրոնական խտրականության, ինչպես նաև հայերի նկատմամբ բռնության փաստերի առնչությամբ կառավարության անգործության համար: Առաջին դատական լսումը ՄԻԵԴ-ում կայացել է 2010 թվականին: Այս լսումների ընթացքում Ադրբեջանը հանդես կգա որպես պատասխանող կողմ, իսկ Հայաստանը` որպես երրորդ կողմ:

 

Նախորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը անհատական նամակներ է ուղարկվել 131 ընկերությունների տնօրեններին’
Հաջորդ հոդվածը‘Թմրանյութերի գերդոզավորումից մահացել է օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը’