‘«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը անհատական նամակներ է ուղարկվել 131 ընկերությունների տնօրեններին’

796

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավելի վաղ հրապակված կոչի հիման վրա՝ նախաձեռնության կողմից անհատական փոստային նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրեններին: Այս մասին հայտնում է dem.am կայքը:

Նպատակն է հորդորել և պահանջել ընկերությունների տնօրեններին, որպեսզի նրանք սատար կանգնեն իրենց աշխատակիցներին, չփոխանցեն կուտակային կեսաթոշակային վճարները, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին: Փոխարենը, հետևելով հարյուրավոր ընկերությունների օրինակին, աշխատավարձը ամբողջովին փոխանցեն աշխատակիցներին, մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը: Հիշեցնում ենք, որ դրա հնարավորությունը տալիս է հունվարի 24-ի Սահնմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

Նամակների ուղարկման գործընթացը շարունակական է լինելու: Այս պահին ևս 100 նամակ պատրաստման փուլում է:

Նախորդ հոդվածը‘Աժ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 92 հարց, միջազգային 21 պայմանագիր’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը կքննարկի Շահումյանի շրջանի նախկին բնակչի հայցն ընդդեմ Ադրբեջանի’