‘Միլիցիային թույլ են տվել սառնամանիքի պայմաններում ծխանռնակներ և ջրցան մեքենաներ կիրառել’

862

Կառավարությունն ընդլայնել է հասարակական կարգը պահպանելու նպատակով կիրառվող հատուկ միջոցների ցանկը՝ դրանց մեջ ընդգրկելով ծխանռնակներ, Дрейф-2 գազային նռնակներ և Заря-2, Факел-С, Пламя-М ձայնային նռնակներ:

Նշված ցուցակում ձեռքի գազային նռնակները, ինչպես նաև՝ գազային նռնակներով փամփուշտները դասվում են ակտիվ պաշտպանության միջոցների շարքը և մինչև վերջին փոփոխությունը ներառում էին  «Черемуха-1», «Черемуха-4», «Черемуха-5», «Черемуха-6», «Черемуха-7», «Черемуха-10», «Черемуха-12», «Сирень-1»,«Сирень-2» և «Сирень-3»: «Ջրցանները միլիցիայի աշխատակիցների կողմից կիրառվում են զանգվածային անկարգությունները և հասարակական կարգի խմբակային խախտումները կանխելու, անկախ իրենց պատկանելությունից՝ շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա հարձակումներին հակահարված տալու, քաղաքացիների պաշտպանության և նրանց կյանքին, առողջությանը, կացարանին կամ ունեցվածքին սպառնացող հարձակումներից ինքնապաշտպանվելու նպատակով»,- ասված է նոր կարգադրության տեքստում:

Այսօր Կիևում, ժամը 14.00-ի դրությամբ, օդի ջերմաստիճանը -10 աստիճան է, և ամբողջ օրը ձյուն է տեղում, փոխանցում է podrobnosti-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը`աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ ‘
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը շարունակում է գլխավորել Վեյկ-ան-Զեեի մրցաշարային աղյուսակը’