‘«Միկան» Եվրոպայի գավաթում գրավեց 2-րդ տեղը’

708

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում Երեւանի «Միկա» ակումբի կանանց թիմը գրավեց 2-րդ տեղը:  Մեր թիմը յոթ խաղում տարավ 5 հաղթանակ, կրեց երկու պարտություն եւ վաստակեց 10 միավոր: Խաղարկությունում հաղթող ճանաչվեց Մոնակոն ներկայացնող «Cercle d’Echecs» թիմը, որը ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք:

«Միկայի» կազմում մրցանակակիրներ դարձան Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին եւ Աննա Հայրապետյանը:

Տղամարդկանց մրցաշարում հաղթող դարձավ ադրբեջանական «SOCAR» թիմը:

Նախորդ հոդվածը‘Բեյբությանի ազատումը «ՍԱՍ գրուպի» ստուգումների հետ կապ չունի ‘
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 1-ից կկիրառվեն 180.000 դրամ արժեցող նոր ՀԴՄ-ներ ‘