‘Հունվարի 1-ից կկիրառվեն 180.000 դրամ արժեցող նոր ՀԴՄ-ներ ‘

1058

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 60 հազար տնտեսվարող սուբյեկտներում հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ նոր պահանջներ սահմանելու մասին, նոր սարքերը կարժենան 180.000 դրամ:

Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը հայտնել է, որ ՀԴՄ-ները պետք է ունենան ֆիսկալ տվյալների պաշտպանվածության բարձր աստիճան, ժամանակակից կապի միջոցներով ՊԵԿ-ի հետ տեղեկատվության փոխանակում: Նոր սարքերը կկիրառվեն հաջորդ տարվա հունվարի 1-ից:

ՊԵԿ պետի տեղակալ Վարդան Փիրումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց, որ սրանով լուծվելու է հարկային հասույթների խնդիրը տնտեսվարող սուբյեկտներում, իսկ սարքերը կբարձրացնեն սպասարկման որակը:

Նախորդ հոդվածը‘«Միկան» Եվրոպայի գավաթում գրավեց 2-րդ տեղը’
Հաջորդ հոդվածը‘4 նոր արագաչափ Երևանում ‘