‘«Միկա ցեմենտը» էլեկտրաէներգիա է խնայում հրազդանցիների առողջության հաշվին. Մամուլ’

811

Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն անցել է խնայողական ռեժիմի, ինչի պատճառով վտանգվում է ոչ միայն աշխատակիցների, այլև հարակից համայնքների բնակիչների առողջությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ գործարանում տեղակայված էլեկտրական և թելքավոր ֆիլտրերը, որոնք շատ հոսանք են ծախսում, ողջ աշխատանքային օրվա ընթացքում տնօրենն անջատած է պահում։

«Ցեմենտն արտադրվում է առանց ֆիլտրվելու։ Շրջակայքում ցեմենտի փոշին մետրով նստած է, ընդհանրապես չենք կարողանում աշխատել։ Նույնիսկ այս հարցով տնօրենին ենք բողոքել, ինքն էլ ի պատասխան ասաց, թե ում ձեռք չի տալիս՝ հաջողություն։ Բա ո՞ւր են, բնապահպանները թող գան ու տեսնեն, թե ինչ է կատարվում այստեղ»,–զայրացած ներկայացրեց գործարանի աշխատակիցը՝ խնդրելով չհրապարակել իր անունը։ Իսկ երբ «Ժողովուրդը» գործարանի տնօրենին փոխանցեց իր աշխատակիցների դժգոհությունները, նա զայրացած վրա տվեց. «Ձեր ունեցած ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։ Գործարանի ֆիլտրերը գտնվում են աշխատունակ վիճակում»:

Նախորդ հոդվածը‘Թանկացման հերթը հացինն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Աղքատանում ենք. Մամուլ’