‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են’

862

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 
Վարդենիսի (Կարճաղբյուրից-Վարդենիս) ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ըստ նախարարության, ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Առաջիկա օրերին որոշ տեղերում կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն’
Հաջորդ հոդվածը‘Դրամական զանգվածը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին աճել է 0.3 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 13.2 տոկոսով’