‘Դրամական զանգվածը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին աճել է 0.3 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 13.2 տոկոսով’

1264

Դրամական զանգվածը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին աճել է 0.3%, դեկտեմբերի 1-ին կազմելով 1,471 տրլն դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 13.2%:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի դրամական զանգվածը կազմել է 782.2 մլրդ դրամ, նոյեմբերին աճելով 1,1 %, իսկ տարեկան կտրվածքով` 10.1 %:

Ըստ աղբյուրի, դրամական զանգվածի կառուցվածքում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցները կազմել են 352.3 մլրդ դրամ (դրամական զանգվածի 24%-ը), մեկ ամսում նվազելով 2%, իսկ տարեկան կտրվածքով` 2.4 %:

Դրամային ավանդների մասնաբաժինը դրամական զանգվածի ընդհանուր ծավալում կազմել է 29.2 % կամ 429,9 մլրդ դրամ: Այս ցուցանիշը նոյեմբերի աճել է 3,8%, իսկ տարեկան աճը`22.9 %: Արտարժութային ավանդների մասնաբաժինը կազմել է 47.2 % կամ 688.4 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հաշվետու ամսում նվազել է 0.7 %, իսկ տարեկան կտրվածքով աճել է 17 %:

Զուտ արտաքին ակտիվները նոյեմբերին աճել են 19%, տարեկան անկումը` 25.4%, դեկտեմբերի 1-ին կազմելով 137.5 մլրդ դրամ: Ներքին ակտիվները հաշվետու ամսում աճել են 1.6%, մինչև 1,608 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 8.4 %:

Ներքին ակտիվների կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջները նոյեմբերին պահպանել են 63.4 մլրդ դրամ, բացասական մակարդակ, ամսական կտրվածքով բացասական ցուցանիշը կրճատելով 21%, իսկ տարեկան կտրվածքով խորանալով 4 անգամ: Տնտեսության մասնաբաժինը կազմել է 1.84 տրլն.դրամ, ամսվա աճը` 1.4%, տարվա աճը` 11.4%: Այս գումարից առևտրային կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 1,012 տրլն.դրամ (աճը նոյեմբերին`2.3 %, տարվա աճը` 4.5 %), ընտանեկան տնտեսությունների մասնաբաճինը կազմել է 755.5 մլրդ դրամ (ամսվա աճը` 0.9 %, տարեկան կտրվածքով` 20%), ոչ կոմերցիոնբ կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 44.4 մլրդ դրամ (անկում նոյեմբերին` 4.8%, իսկ տարեկան աճը` 48,8 %):

ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 29/11/13թ. դրությամբ կազմել է 403,91 դրամ / $ 1:

Նախորդ հոդվածը‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են’
Հաջորդ հոդվածը‘Այստեղ պետություն չկա, սա խուլիգանների երկիր է. Օֆշորային սկանդալի զոհ’