‘Միքայել Դանիելյան. Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթը հակասում է մարդու իրավունքներին’

2205

Դա լրիվ հակասում է մարդու իրավունքներին: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը iLur.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հետևյալ դրույթը. «Ակտիվորեն համագործակցելու ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ՝ հայ ընտանիքի բարոյական նկարագրի պահպանման, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելու և հայեցի դաստիարակություն տալու նպատակով»:

«Եթե ընտանիքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, ուրեմն չի՞ աջակցում: Դա շատ նեղ, ոչ տոլերանտ հայտարարություն է»,- ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությունը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։

Նախորդ հոդվածը‘Ստեղծվել են թյուրքալեզու երկրների համատեղ Զինված ուժեր’
Հաջորդ հոդվածը‘Իրանում 14 լրագրող է ձերբակալվել’