‘Միքայել Լաուդրուպը` «Ռեալի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու’

899

Անգլիական «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտարարել է, որ երբեւիցե կվերադառնա Իսպանիա: Մյուս կողմից, նա նշել է, որ այժմ վաղ է այդ մասին խոսել:

«Ես շատ եմ սիրում Իսպանիան եւ երբեւիցե կվերադառնամ այնտեղ: Սակայն այժմ այդ մասին խոսելը վաղ է: Առավել եւս, խոսել «Ռեալու» աշխատանքի անցնելու հեռանկարները»,- Լաուդրուպի խոսքն է մեջբերում Marca-ն:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը կլքի իր պաշտոնը, իսկ Լաուդրուպը համարվում է նրան առավել հավանական փոխարինողը: Համենայնդեպս, Marca-ի կատարած հարցումների արդյունքում պարզվել է, որ «Ռեալի» երկրպագուների գրեթե 75 տոկոսը հենց Լաուդրուպին է ցանկանում տեսնել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Նախորդ հոդվածը‘Հայկ Բաբուխանյան. Րաֆֆիին ընտրել են աղանդավորները, համասեռամոլներն ու դառնացած մարդիկ’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Կարմիրներով խաղը սեւ երանգներով’