‘Մի քանի հարյուր հարավսուդանցիներ ջրահեղձ են եղել Սպիտակ Նեղոսում’

710

Սպիտակ Նեղոս գետում լաստանավի վթարի ժամանակ խեղդվել են 200-300 հարավսուդանցիներ, հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով զինված ուժերի անանուն ներկայացուցչին:

Թե իրականում ինչ է տեղի ունեցել, և քանի մարդ է եղել լաստանավի վրա՝ հայտնի չէ: Գործակալության զրուցակիցը միայն նշել է, որ այն գերբեռնված է եղել:

 Հարավային Սուդանի ջրահեղձ եղած  բնակիչները փորձում էին փախչել Մալակալ քաղաքից, որտեղ դաժան մարտեր են ընթանում կառավարական զորքերի և նախկին փոխնախագահի կողմնակիցների միջև:

Հարավային Սուդանում հակամարտությունը սկսվել է2013 թ. դեկտեմբերից, և այս ընթացքում այդ երկրից փախստականների թիվն անցել է 50 հազարից: Նրանց մեծ մասը ապաստանել է  հարևան Ուգանդայում: Հակամարտության զոհ է դարձել մոտավորապես հազար մարդ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան ապաստան է տրամադրել աֆղանստանցի աթեիստին’
Հաջորդ հոդվածը‘Կիպրոսի իշխանությունները հայտարարել են երկրի միակ բանտը բարեփոխելու միջոցառումների մասին’