‘
Իտալական «Ֆիորենտինան», որը բավական հաջող մրցաշրջան է անցկացնում A սերիայում, ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Goal.com-ը: Կայքը նշում է, որ Մխիթարյանին իր թիմում շահագրգռված է տեսնել «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան:
Նշենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքված թիմերի թիվն անընդհատ մեծանում է: Վերջին մեկ տարում՝ լրատվամիջոցների համաձայն, նրանով հետաքրքրվել են «Զենիթը», «Արսենալը», «Բավարիան», «Տոտենհեմը»:
‘