‘Մհեր Սեդրակյանի հարցը Էթիկայի հանձնաժողովում կքննարկվի հունվարի 17-ին’

1395

«Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հասարակական կազմակերպությունը օրերս դիմել է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով՝ քննելու Ա1+-ի լրագրող Մհեր Արշակյանի նկատմամբ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ դրսևորած վարքագիծը, երբ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն էր իրականացրել: Կազմակերպության դիմումի քննությունը Էթիկայի հանձնաժողովում տեղի կունենա հունվարի 17-ին, հայտնում է Panorama.am-ը:

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում Մ.Սեդրակյանը սպառնացել էր «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին, երբ վերջինս հարց տալու համար մոտեցել էր պատգամավորին: Մ.Սեդրակյանը, մասնավորապես, ասել էր. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Նախորդ հոդվածը‘Մահացել է դերասան Չարլզ Դերնինգը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը սիրիական Հալֆայ քաղաքում տեղի ունեցած ողբերգության համար մեղադրում է Դամասկոսին’