‘ԱՄՆ-ը սիրիական Հալֆայ քաղաքում տեղի ունեցած ողբերգության համար մեղադրում է Դամասկոսին’

886

ԱՄՆ-ը սիրիական Հալֆայ քաղաքում տեղի ունեցած ողբերգության պատասխանատու է համարում Դամասկոսի  իշխանություններին: «Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է սիրիական վարչակարգի վերջին հարձակումը խաղաղ բնակչության, առաջին հերթին՝ Հալֆայ քաղաքում հացի հերթի մեջ կանգնած մարդկանց վրա,-երեկ հայտարարել է ամերիկյան արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:- Այս տիպի դաժան հարձակումներն ապացուցում են, որ Սիրիայի վարչակարգը որևէ հեռանկար չունի, և այս ոճրագործության հեղինակները պատասխանատվության են ենթարկվելու»:

Արաբական «Ալ-Ջազիրա» և «Ալ-Արաբիա» հեռուստաալիքներն ավելի վաղ հաղորդել էին, որ կիրակի օրը սիրիական ՌՕՈՒ-ի արձակած չորս հրթիռների պայթյունի հետևանքով Հալֆայում  զոհվել և վիրավորվել էր 140 խաղաղ բնակիչ, որոնց մեծ մասը կանգնած է եղել հացի հերթում: Վենտրելի խոսքերով՝ «Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին», ովքեր շարունակում են օգնել Ասադի վարչակարգին՝ դադարեցնել ամեն տեսակի աջակցությունները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մհեր Սեդրակյանի հարցը Էթիկայի հանձնաժողովում կքննարկվի հունվարի 17-ին’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է ՀՅԴ Գերագույն ժողովը’