‘Մյանմայում անկարգությունների հետևանքով 56 մարդ է զոհվել’

760

Մյանմայի (նախկին Բիրմա) Ռակխայն նահանգում առնվազն 56 մարդ է սպանվել, և շուրջ երկու հազար տուն հրդեհվել է բուդդայականների և ռոհիջա-մահմեդականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է France-Presse գործակալությունը:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ընթացիկ տարվա հունիսից մինչ օրս Ռակխայնում ավելի քան 150 մարդ է սպանվել: Այժմ նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարված:

Հատկանշական է, որ Մյանմայում բնակվող մոտ 800 հազար մահմեդականների մեծ մասը հարևան Բանգլադեշից անօրինական ներգաղթյալներ են:

Լուսանկարում՝ Ռոհիջա-մահմեդականների ճամբարը Մյանմայում

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահի տեղի համար պաշտոնապես կմրցի 27 հոգի’
Հաջորդ հոդվածը‘Վիլիամ Սարոյանի չորս պատմվածքները կամփոփվեն «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ ֆիլմում’