‘Մյանմայում վերացրել են զանգվածային միջոցառումներ անցկացնելու արգելքը’

517

Մյանմայի իշխանությունները վերացրել են զանգվածային միջոցառումներ անցկացնելու արգելքը, որը երկրում գործում էր մոտ 25 տարի: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը՝ վկայակոչելով Մյանմայի՝ Myanma Ahlin պետական պարբերականը:

Ըստ պարբերականի՝ զանգվածային հրապարակային միջոցառումներ իրականացնելու արգելքը վերացվել է, քանի որ այն ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքները՝ մասնավորապես խոսքի ազատությունը:

Վերոհիշյալ արգելքը Մյանմայում գործել է 1988թ-ից, երբ երկրի իշխանության է եկել զինվորապետությունը, սակայն 2010թ-ին՝ իշխանության՝ նոր կառավարությանը անցնելուց հետո, օրենքը որոշ մեղմացումների էր ենթարկվել:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի տան դիմաց բնակարան են պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման 155մլն դոլար է հատկացրել Սիրիային’