‘Մյասնիկ Մալխասյան. Ամեն ինչ պիտի արվի, որ հայոց բանակում բացասական երևույթները նվազագույնի հասցվեն’

1378

Կցանկանայի շնորհավորել Հայոց բանակի տոնը, հայոց բանակն արդեն 21 տարեկան է, այն եղել և մնում է Հայաստանի Հանրապետության անկախության երաշխավորը, հայոց բանակը այն կայացած կառույցներից է, որ այդքան փորձությունների միջով անցնելով՝ այսօր կանգուն է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանը:

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ պիտի արվի, որ հայոց բանակում բացասական երևույթները մինիմալի հասցվեն, և մենք կարողանանք ունենալ այն բանակը, որտեղ ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է, սիրով և սրտանց գնան ծառայելու: Սա պիտի անենք, պիտի կարողանանք սրան հասնենք»,- ասաց Մալխասյանը, որի ավագ որդին, ի դեպ, այժմ ծառայում է բանակում:

Ըստ նրա՝ բանակում թերություններ կան, բայց դրանց վերացմանը պետք է նպաստի ողջ հասարակությունը, բոլոր մարդիկ, ովքեր գիտակցում են, որ բանակը մեր անկախության ծնունդն ու մեր անկախության երաշխավորն է:

«Այսօր բանակի տոնն է, չեմ ուզում հոռետեսական տրամադրությամբ խոսել: Ես կուզենամ, որ բանակը կարողանանք դարձնել այն բանակը, որ յուրաքանչյուրիս զավակը առանց վախենալու, առանց երկնչելու գնա և ծառայի»,- նշեց Մալխասյանը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը վիճարկում է ՊԵԿ-ի լիազորությունը’
Հաջորդ հոդվածը‘Մեսիի նոր ռեկորդները’