‘Մոլդովայի գլխավոր դատախազը մարդասպանության մեջ է մեղադրվում’

799

Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն մարդասպանության մեջ է մեղադրվում: Ըստ երկրում ձևավորված «Հակամաֆիա» ընդդիմադիր  շարժման առաջնորդ Սերժիու Մոկանուի տարածած հայտարարության՝ 2012 թ. դեկտեմբերի 23-ին դատախազը որսի ժամանակ պատահաբար գնդակահարել է Քիշնևի բնակիչ, 1978 թ. ծնված Սորին Պաչուին, գրում է Moldnews լրատվականը:

Մոկանուի խոսքերով՝ դեպքի ականատես են եղել Քիշնևի վերաքննիչ պալատի նախագահ Իոն Պլեշկան, հեռուստա- և ռադիոհեռարձակման համակարգող խորհրդի անդամ Նիկոլայ Դամասկինը և տեղացի անտառապահներից մեկը:

Ինքը Զուբկոն դեպքից հետո ցանկացել է մեղայականով հանդես գալ, սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, երկրի կառավարության ներկայացուցիչները արգելել են դատախազին նման քայլի դիմել:

Նախորդ հոդվածը‘Վարչական դատարանն ամբողջությամբ մերժել է ԱԻՆ-ին’
Հաջորդ հոդվածը‘Ամենահամով հացը’