Մոհամեդ Սալահը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ

52

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող՝ Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով։

29-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում մասնակցել էր 35 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Լավագույն ռմբարկուների մրցավազքում նա առաջին տեղը կիսել էր «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինի հետ։

Սալահը Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի մրցանակին արժանացել էր նաեւ 2017-2018 թվականների մրցաշրջանում։

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստացել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, որը մասնակցել էր 28 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՖիլիպինների նոր վարչակազմը չեզոք դիրք կգրավի ՌԴ-Ուկրաինա հակամարտությունում
Հաջորդ հոդվածըԺապարով․ 2010-ի դեպքերը կարող էին խաթարել երկրի ամբողջականությունը